Գաղտնիության քաղաքականություն

Ուժի մեջ է մտնում՝ 23.09.2025

Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է անհատ ձեռնակատեր Արմեն Վասիլյանի կողմից (այսուհետ՝ Մատակարար) անձնական տվյալների հավաքման, մշակման, պահպանման և պաշտպանության կարգը Podmas հարթակից (այսուհետ՝ Հարթակ) օգտվելու համար։

1. Հավաքվող տեղեկատվություն

Podmas-ը հավաքում և մշակում է հետևյալ անձնական տվյալները բաժանորդագրման և հաշվի ստեղծման գործընթացում՝

  • Անուն և Ազգանուն
  • Էլ. փոստի հասցե
  • Այ-փի հասցե (IP Address)
  • Ընկերության անվանում (եթե կիրառելի է)
  • Ընկերության հաշիվներին կից օգտանուններ
  • Բաժանորդագրության վճարների և հաշիվ-ապրանքագրերի մշակման համար անհրաժեշտ վճարային և բանկային տվյալներ

Այս տեղեկատվությունը անհրաժեշտ է օգտվողի հաշիվների ստեղծման և կառավարման, բաժանորդագրությունների կատարման և համակարգի ճիշտ աշխատանքի ապահովման համար։

2. Տվյալների հավաքման նպատակները

Հավաքված տվյալները օգտագործվում էն հետևյալ նպատակներով՝

  • Հարթակի ֆունկցիոնալության ապահովում
  • Հաճախորդների աջակցություն
  • Օգտվողի բաժանորդագրությունների և հաշիվների կառավարում
  • Հաշվապահություն և հաշիվ-ապրանքագրերի կազմում
  • Ծառայությունների որակի բարելավում
  • Հարթակի օգտագործման կանոների պահպանման ստուգում

Հաճախորդի տվյալները այլ նպատակներով չեն օգտագործվում, եթե դա պահանջված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

3. Տվյալների մշակման իրավական հիմքերը

Հաճախորդի անձնական տվյալների մշակման իրավական հիմք է հանդիսանում Ընդհանուր Տվյալների Պաշտպանության Կանոնակարգի (GDPR) համաձայն Հաճախորդի կողմից տրված համաձայնությունը, երբ Դուք ընդունում եք Podmas հավելվածի օգտագործման Պայմաններն ու Դրույթները։ Podmas-ը օգտագործելով և Ձեր տվյալները տրամադրելով՝ Դուք համաձայնում եք այս մշակմանը՝ որպես մեր կողմից մատուցվող ծառայությունների կատարման անհրաժեշտ պայման։

4. Տվյալների փոխանցումը

  • Եթե դա պահանջված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ իրավական գործընթացով։
  • Անհրաժեշտ է մեր ծառայությունների մատուցման պայմանները պարտադրելու համար։

5. Տվյալների անվտանգությունը

Մենք կիրառում ենք ոլորտի ստանդարտ անվտանգության միջոցներ Հաճախորդի անձնական տվյալները պաշտպանելու համար․

  • Անձնական տեղեկատվության, ներառյալ վճարային և բանկային տվյալների գաղտնագրում
  • Անձնական տվյալների հասանելիության սահմանափակում՝ միայն լիազորված անձնակազմին
  • Անվտանգ տվյալների պահեստավորման պրակտիկա

6. Հաճախորդի իրավունքները

Հաճախորդը իրավունք ունի՝

  • պահանջել մուտք այն տվյալներին, որոնք մենք պահում ենք Հաճախորդի մասին
  • պահանջել սխալ կամ թերի տվյալների ուղղում
  • պահանջել Հաճախորդի անձնական տվյալների հեռացում (օրինական կամ պայմանագրային պարտավորություններից կախված)

Այս իրավունքները իրացնելու համար կարող եք կապվել մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով․ contact@podmas.am

7. Տվյալների պահպանման ժամկետները

Մենք Հաճախորդի տվյալները պահում ենք միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վերոնշյալ նպատակների համար կամ օրենքով սահմանված կարգով։

8. Այս քաղաքականության փոփոխությունները

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս Գաղտնիության քաղաքականությունը։ Թարմացումները կհրապարակվեն Podmas հարթակի կայքեջում և ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից։

9. Հետադարձ կապ

Հարցերի դեպքում, կարող եք կապվել մեզ հետ՝ contact@podmas.am։

Podmas

© 2024 Podmas. Բոլոր իրավունքները պաշտպանված են։