Ընդհանուր պայմաններ և դրույթներ

Ուժի մեջ է մտնում՝ 19.09.2025

Սույն ընդհանուր պայմանները և դրույթները սահմանում են անհատ ձեռնակատեր Արմեն Վասիլյանի կողմից (այսուհետ՝ Մատակարար) ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ՝ Հաճախորդ) ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները և հանդիսանում են ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու հրապարակային առաջարկ (այսուհետ՝ Պայմանագիր):

Մուտք գործելով Podmas հարթակ (այսուհետ՝ Հարթակ) և սեխմելով „Համաձայն եմ“ կոճակին Հաճախորդը հաստատում է, որ համաձայն է սույն պայմանագրին:

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Հարթակը տրամադրվում է որպես ծրագրային ապահովման ծառայություն (SaaS) ամսական բաժանորդագրությամբ: Հարթակի ֆունկցիոնալ հնարավորությունները, փաթեթները և գները նշված են Մատակարարի պաշտոնական կայքում՝ podmas.am:

1.2. Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին որոշ ծառայություններ կարող են մատուցվել անվճար, սակայն Մատակարարի իրավասությունն է ցանկացած պահի փոփոխել կամ դադարեցնել անվճար ծառայությունները:

1.3. Հարթակ մուտք գործելու համար կարող է պահանջվել օգտահաշվի (Account) ստեղծում: Գրանցման համար Հաճախորդը պետք է տրամադրի իր ամբողջական անունը (անվանումը), էլ-փոստի հասցեն, բանկային հաշվի տվյալները, ընդունի սույն Պայմանագիրը և Գաղտնիության քաղաքականությունը։

1.4. Մատակարարը չի տրամադրվում իրավաբանական խորհրդատվություն:

1.5. Մատակարարի պարտավորությունն չի ներառում Հարթակում առկա տվյալների կամ բովանդակության ճշգրտության կամ ամբողջականության ստուգում:

2. Բաժանորդագրություն, Վճարումներ և Չեղարկում

2.1. Հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել և կատարել պարբերական սակագնի վճարումը, որը պարտադիր է յուրաքանչյուր ամսվա սկզբին՝ տրամադրվող ծառայության համար:

2.2. Սակագները նշված են պաշտոնական կայքում և կարող են փոփոխվել նախապես ծանուցման միջոցով:

2.3. Վճարումները չեն վերադարձվում: Չեղարկման դեպքում Հաճախորդը շարունակում է օգտվել ծառայություններից մինչև ընթացիկ վճարային ժամանակաշրջանի ավարտը:

2.4. Մատակարարը իրավունք ունի սահմանել տարբեր բաժանորդագրման փաթեթներ, առաջարկել հատուկ պայմաններ և սահմանել Հաճախորդի համապատասխանության պայմաններ յուրաքանչյուր ծրագրի համար:

3. Լիցենզիա և Ընդունելի Օգտագործում

3.1. Բաժանորդագրվելով՝ Հաճախորդին տրամադրվում է սահմանափակ, ոչ բացառիկ, ոչ փոխանցելի և ետ կանչվող լիցենզիա Հարթակը օգտագործելու համար՝ անձնական կամ կազմակերպության ներքին կարիքների համար:

3.2. Հաճախորդը չի կարող՝

  • Վաճառել, ենթալիցենզավորել, վարձակալության տալ կամ այլ կերպ հասանելի դարձնել Հարթակը երրորդ անձանց,
  • Հակադարձ ճարտարագիտություն կիրառել, դեկոմպիլացիա անցկացնել, փոփոխել կամ պատճենել Հարթակի ծրագրային ապահովման, տվյալների բազայի կամ դիզայնի որևէ մասը,
  • Օգտագործել Հարթակը ցանկացած ձևով, որը հստակորեն թույլատրված չէ սույն Պայմանագրով:

3.3. Հարթակում տվյալներ ավելացնելը կամ պահպանելը Հաճախորդին չի դարձնում Հարթակի կամ դրա տվյալների բազայի համահեղինակ կամ համասեփականատեր:

3.4. Հաճախորդը պարտավորվում է օգտագործել Հարթակը ըստ գործող օրենքների և սույն Պայմանագրի:

4. Հաճախորդի հաշվի պարտավորությունները

4.1. Հաճախորդը պարտավորվում է օգտագործել Հարթակը համաձայն սույն Պայմանագրի:

4.2. Հաճախորդը պարտավորվում է չխանգարել կամ չվնասել Հարթակի աշխատանքը:

4.3. Հաճախորդը պատասխանատու է մուտքային տվյալների գաղտնիության համար և բոլոր գործողությունների համար, որոնք կատարվում են հաշվի միջոցով:

4.4. Հաճախորդին չի թույլատրվում մուտքային տվյալներն որևէ եղանակով հասանելի դարձնել երրորդ անձանց: Հաշվի ցանկացած օգտագործում չարտոնված անձի կողմից Հաճախորդի պատասխանատվությունն է:

4.5. Եթե Մատակարարը հայտնաբերի օգտագործման օրինաչափություններ (օրինակ՝ միաժամանակյա մուտքեր բազմաթիվ IP հասցեներից/սարքերից), որոնք ենթադրում են հաշվի գաղտնիության խախտման մասին, Մատակարարը կարող է կասեցնել կամ դադարեցնել մուտքը և հրաժարվել լիցենզիայի տրամադրումից:

4.6. Հաճախորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Մատակարարին հաշվի անվտանգության ցանկացած չարտոնված մուտքի կամ խախտման մասին:

5. Հարթակի հասանելիությունը և փոփոխությունները

5.1. Հարթակը տրամադրվում է իր առկա վիճակում՝ առանց որևէ դրսևորվող կամ ենթադրյալ երաշխիքների (առանց բացառության), բացառությամբ այս Պայմանագրով հստակ նշված դեպքերի: Մատակարարը ձգտում է պահպանել Հարթակի ֆունկցիոնալությունը և անխափան ծառայությունը, սակայն չի երաշխավորում սխալների բացակայությունը կամ անխափան հասանելիությունը:

5.2. Մատակարարը պատասխանատվություն չի կրում սահմանափակ ֆունկցիոնալության, սխալ բովանդակության կամ ծառայության խափանումների հետևանքով առաջացած որևէ վնասի համար:

5.3. Մատակարարը կարող է օգտագործել թխուկներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ օգտատիրոջ սարքերի, մուտք գործելու ժամանակի, IP հասցեների և օգտատիրոջ վարքագծի վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Այդ տեղեկատվությունն օգտագործվելու է անվտանգության, վիճակագրական վերլուծության, օգտատիրոջ փորձի բարելավման և այս պայմանների պահպանման մոնիթորինգի համար:

5.4. Հարթակը կարող է պարունակել երրորդ կողմի կայքերի հղումներ, որոնք տրամադրվում են բացառապես հարմարության համար: Նման կայքեր մուտք գործելը ենթակա է երրորդ կողմի պայմաններին և քաղաքականությանը, և Մատակարարը պատասխանատվություն չի կրում դրանց բովանդակության կամ օգտագործման համար:

5.5. Եթե Հաճախորդը խախտում է սույն Պայմանագիրը, Մատակարարը իրավունք ունի սահմանափակել կամ դադարեցնել Հարթակ մուտքը:

5.6. Մատակարարը կարող է մերժել Հարթակ մուտքը, եթե Հաճախորդը խաթարում է համակարգի աշխատանքը, կիսվում է տվյալներով կամ թույլատրում է չարտոնված մուտք:

5.7. Մատակարարը կարող է ուսումնասիրել և հետևել Հարթակի օգտագործման օրինաչափությունները (օրինակ՝ միաժամանակյա մուտքեր անհավաստի վայրերից) և սահմանափակել մուտքը Հարթակ, եթե գրանցվում է հաշվի գաղտնիության խախտման նշաններ:

5.8. Մատակարարը իրավունք ունի որոշելու՝ թե ում տրամադրել Հարթակ մուտքի իրավունք և ում հետ կնքել պայմանագիր:

5.9. Մատակարարը իրավասու է ստեղծել տարբեր բաժանորդագրության փաթեթներ և փոփոխել բաժանորդագրության փաթեթները:

5.10. Մատակարարը չի վաճառում, չի փոխանցում և չի հրապարակում Հաճախորդի Հարթակում մուտքագրված տվյալները երրորդ անձանց, բացառությամբ դեպքերի, երբ նման հրապարակումը պայմանավորված է պայմանագրով, Հաճախորդի համաձայնությամբ կամ օրենքով:

6. Cookie-ներ և Վերլուծություններ

6.1. Հարթակը կարող է օգտագործել cookie-ներ կամ նման տեխնոլոգիաներ՝ տեխնիկական և վարքագծային տվյալներ հավաքելու համար (IP հասցե, սարքի տեսակը, մուտքի ժամանակը և այլն):

6.2. Այդ տվյալները օգտագործվում են՝ հաճախորդի փորձը բարելավելու, աջակցություն ապահովելու, պայմանագրի պայմանների պահպանման մոնիթորինգի, վերլուծություն կատարելու և Հարթակի արդյունավետությունը բարձրացնելու համար:

7. Մտավոր սեփականություն

7.1. Հարթակի հետ կապված բոլոր մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ ծրագրային ապահովումը, սկզբնական կոդը, դիզայնը, ապրանքային նշանները, տվյալների բազաները և բովանդակությունը, պատկանում են Մատակարարին և/կամ նրա լիցենզավորողներին:

7.2. Սույն Պայմանագիրը որևէ սեփականության իրավունք չի փոխանցում Հաճախորդին:

8. Պատասխանատվության սահմանափակումներ

8.1. Մատակարարը պատասխանատվություն չի կրում Հարթակի օգտագործման կամ օգտագործման անկարողության հետևանքով առաջացած որևէ անուղղակի, պատահական կամ հետևանքային վնասի համար:

8.2. Մատակարարի ընդհանուր պատասխանատվությունը չի կարող գերազանցել Հաճախորդի կողմից պահանջին նախորդող երեք (3) ամիսների ընթացքում վճարված գումարը:

8.3. Մատակարարը պատասխանատվություն չի կրում տվյալների սխալների, ծառայության անջատման կամ չարաշահման կամ երրորդ կողմի համակարգի խափանումների հետևանքով առաջացած վնասների համար:

9. Սահմանափակումներ և Չեղարկում

9.1. Մատակարարը իրավունք ունի սահմանափակելու կամ դադարեցնելու Հարթակ մուտքը, ներառյալ՝

  • սույն Պայմանագրի խախտման դեպքում,
  • մուտքի տվյալների երրորդ անձանց տրամադրելու դեպքում,
  • Հարթակի գործունեությանը միջամտություն հանդիսացող գործողությունների առկայության դեպքում,
  • չարտոնված երրորդ կողմերի կողմից օգտագործման դեպքում,
  • իրավական կամ տեխնիկական խնդիրների առկայության դեպքում:

9.2. Մատակարարը կարող է մերժել Հաճախորդի մուտքը Հարթակ, եթե՝

  • նախկինում խախտել է Պայմանագրի դրույթները և պայմանները,
  • վնասել կամ խափանել է Հարթակը և Հարթակի աշխատանքը,
  • չի պահպանել հաշվի գաղտնիության պայմանները:

10. Պայմանների փոփոխություններ

10.1. Մատակարարը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել Հարթակի օգտագործման պայմանները, այդ մասին նախօրոք տեղեկացնելով Հաճախորդին՝ Հարթակում հրապարակմամբ, էլեկտրոնային փոստի կամ կայքի ծանուցումների միջոցով:

10.2. Նման փոփոխություններից հետո Հարթակի շարունակական օգտագործումը ենթադրում է Պայմանների ընդունում:

11. Կիրառելի օրենսդրություն և Վեճերի լուծում

11.1. Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվում սույն Պայմանագրով, կարգավրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

11.2. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճը կարգավորվում է բանակցությունների միջոցով (կողմերի համաձայնությամբ), իսկ չկարգավորվելու դեպքում այն ենթակա է լուծման ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Podmas

© 2024 Podmas. Բոլոր իրավունքները պաշտպանված են։